loading...
Главная » 2017 » Апрель » 14 » Խպիպի(զոբ) բուժման ամենաարդյունավետ ժողովրդական միջոցներ
loading...
08:50
Խպիպի(զոբ) բուժման ամենաարդյունավետ ժողովրդական միջոցներ


 

Վահանագեղձի մեծացումը, որը հայտնի է որպես խպիպ (զոբ) անվամբ,  հաճախ հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ: Այն արտահայտվում է հորմոնալ խանգարումներով, վահանագեղձի տարածքի այտուցվածությաբ, սրտի բաբախման  արագացմաբ, դյուրագրգռությամբ, տրամադրության տատանմաբ և այլ:

Այս հիվանդության առաջացման պատճառ հաճախ դառնում է օրգանիզմում յոդի քանակության պակասը, որը հանգեցնում է  տարբեր  հորմոնալ խանգարումների:

Հնագույն ժամանակներից,  զոբի բուժման համար հայտնի են  շատ արդյունավետ ժողովրդական  միջոցներ և բաղադրատոմսեր, որոնք հիմնականում ներառում են տարբեր բուժական  բույսերի և խոտաբույսերի օգտագործումը:

Վահանագեղձի բուժման  ամենահին ու արդյունավետ ժողովրդական միջոցներից մեկը հանդիսանում է կղմուխ(девясил) խոտաբույսի օգատգործումը: Անհրաժեշտ է  0.5 լիտրանոց տարան  կիսով չափ լցնել կղմուխի ծաղիկներով,  մինջև բանկայի ծայրը ջուր ավելացնել, լավ փակել  և թողնել թրմվի 14 օր:

Այնուհետև, թուրմը քամել և օգտագործում կոկորդի ողողումների համար: Օրվա ընթացքում, քնելուց առաջ մեկ ողողումը բավական է:



Այդ միջոցի շնորհիվ կարելի է հնարավորինս նվազեցնել զոբի չափերը,  իսկ երբեմն լիովին ազատվել դրանից:

 


Այս հիվանդության դեմ պայքարելու ևս մեկ արդյունավետ ժողովրդական միջոց է հանդիսանում կտավատի յուղը: Այն կարելի է ընդունել  ուտելուց կես ժամ առաջ, օրական 3 անգամ մեկ ճաշի գդալի չափով:

Բացի այդ, զոբի բուժումը ժողովրդական միջոցներով, իր մեջ ներառում է  թուրմերի և դեղաբույսերի եփուկների օգտագործում, որոնք ի վիճակի են կարգավորել վահանագեղձի գործառույթները: Օրինակ, կարելի է պատրաստել  թուրմ սպիտակ մատուտակից (лапчатки), ինչպես նաև առյուծագիից (пустырник) կամ հունական ընկույզի կեղևներից: Վերջինս հարկավոր է ընդունել մի քանի կաթիլ, օրական 2-ից 3 անգամ:

Այս հիվանդությունից ազատվելու հիանալի միջոց է համարվում հյութային թերապիան: Օրինակ, հնուց օգտագործվում էր կարտոֆիլի հյութը: Հարկավոր է օրական 3 անգամ, ուտելուց  կես ժամ առաջ խմել  50 գրամ հյութ: Մեկ այլ հիանալի միջոց է համարվում կարտոֆիլի հյութի հետ այլ հյութերի համատեղման բաղադրատոմսը:

Համաձայն հնագույն բաղադրատոմսերի, ամենալավ համադրությունը համարվում է բազուկի, վարունգի և կարտոֆիլի, կամ էլ գազարի, կարտոֆիլի և նեխուրի հյութերի խառնուրդը: Ինչ վերաբերում է դիետաներին, ապա վահանագեղձի հետ կապված խնդիրներից ազատվելու համար ցանկալի է կանոնավոր օգտագործել լամինարիա (գորշ ջրիմուռներ):

Վահանագեղձի գործունեության կարգավորման հիանալի միջոց է համարվում ալոճենու ծաղիկներից պատրաստված թուրմը: 1 ճաշի գդալ ալոճենու ծաղիկները եփել 200մլ եռացրած ջրում և ընդունել օրական 3 անգամ 1 ճաշի գդալի չափով:

Եվ ի վերջո ևս մեկ բնական միջոց է համարվում բալենու կեղևներով պատրաստված թուրմը:Չորացած ծառի կեղևների վրա լցնել 1 լիտր օղի , թողնել թրմվի 3 շաբաթ և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ այդ թրմօղուց:

 

Զոբի բուժումը ժողովրդական միջոցներով կարող է բավական արդյունավետ լինել, սակայն անցանկալի արդյունքներից և օրգանիզմի անակնկալ արձագանքներից խուսափելու համար, մինչ բուժումը խորհրդակցեք մասնագետների հետ:



Աղբյուրը՝ med2.ru
 

Просмотров: 153 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more