loading...
Главная » 2017 » Февраль » 20 » Նվիրվում է բոլոր այն կանանց, ովքեր սելեկտիվ աբորտների պատճառով այդպես էլ լույս աշխարհ չեկան...
loading...
12:02
Նվիրվում է բոլոր այն կանանց, ովքեր սելեկտիվ աբորտների պատճառով այդպես էլ լույս աշխարհ չեկան...

Բարև: Անունս Եվա է: Ասում են առաջին կինը նույնպես այս անունն ուներ: Ասում են նաև, որ առանց նրա կյանքը գոյություն չէր ունենա... Ինչևիցե:    Ծնվել եմ գարնանային մի սառը առավոտ, երբ արևի առաջին շողերը դեռ չէին հասցրել տաքացնել մայր հողը, ու ծառերի կիսաբաց բողբոջներին դեռ ցողի կաթիլներ կային՝ արցունքի նման պարզ: Մայրիկիս՝ Կարինեի գրկում ճչում էի ու թաթիկներս շարժում, իսկ նա իր անուժ ձեռքերով ինձ իր ջերմ կրծքին էր սեղմել՝ ճիշտ արևի շողերի պես, որ բողբոջն են գրկում, որ հանկարծ չսառի, չմահանա... Չարաճճի էի. դե ընտանիքի միակ երեխան էի, ու ինձ շատ էին սիրում ու երես տալիս: Տատիկս ասում էր, որ ծնողներս տղա էին ուզում, բայց երբ ծնվեցի, հասկացան, որ աշխարհը լցվել է երջանկությամբ, որ կապուտակ աչքերիս խորքում իրենց սիրո կրակն են տեսնում: Չարաճճի էի... բայց և դաստիարակված: Մայրիկս ինձ հետ շատ ժամանակ էր անցկացնում. սովորեցնում էր ու սովորեցնում՝ լինել կին՝ բարեկիրթ ու խելացի: Ես էլ էի սիրում սովորել: Ամբողջ օրը սեթևեթ օրիորդի նման, գլխիցս մեծ կոշիկների վրա կըտկըտացնելով, տան մեջ այս ու այն կողմ էի վազվզում: Հետո մտնում էի խոհանոց ամբողջ պատերը ալրոտում. տատիկիս պես պատրաստել էի ուզում սովորել: Հետո վերցնում էի ինձանից երկար ավելն ու լուրջ դեմքով մաքրություն անում: Հետո գալիս էր հայրիկս, ու ես մոռանում էի մայրիկի սովորեցրած «բարեկիրթ օրիորդ» ամբողջ դասընթացն ու վերածվում մի կապը կտրած խուլիգանի: Հագնում էի հայրիկի ձեռնամարտի ձեռնոցներն ու միասին մարզվում էինք: Շաբաթ-կիրակի օրերին կա՛մ ֆուտբոլ էինք խաղում, կա՛մ գնում էինք ձկնորսության: Իմ փոքրիկ բահով փորում էի հողն ու ճիճուներ հանում՝ կարթի համար: Իսկ երբ հայրիկը ձուկ էր բռնում, աչքերս կլորացրած նայում էի, թե ինչպես էր խեղճ ձկնիկը թավալվում ու ձգտում դեպի ջուրը... ապրել էր ուզում... Մի անգամ, հայրիկից թաքուն, բոլոր ձկնիկներին լցրեցի գետը: Ճիշտ է, նրանք բոլորը դուրս եկան ջրի վրա ու անշնչացած սկսեցին լողալ ջրի հոսանքով, բայց միևնույնն է ես հավատում էի, որ նրանց փրկել եմ: Չէ՞որ ես Եվան էի՝ առաջին կինն ու կենաց ծառի արմատը...   Հետո գնացի դպրոց: Լավ էի սովորում: Ծնողներս հպարտանում էին իմ ամեն՝ անգամ աննշան հաջողությամբ: Գերազանցությամբ ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի բժշկական համալսարան... Ես Եվան էի, և կյանքեր ստեղծելուց բացի ուզում էի նաև դրանք փրկել: Ուսումս շարունակեցի արտերկրում: Տարիներ անց վերադարձա՝ սրտաբան բժշկի կոչումով ու անմիջապես գործի անցա: Հետո ծանոթացա ապագա ամուսնուս հետ. հայրը իմ հիվանդներից էր: Սիրահարվեցինք, ամուսնացանք: Հիշում եմ հորս արցունքները, երբ հարսանիքիս ինձ տանգոյի հրավիրեց: Ես էլ էի հուզված: Արցունքներս հոսում էին այտերիցս վար՝ խառնվելով հորս արցունքների հետ: Նրանք երջանիկ էին... Ես երջանիկ էի: Ահա կանգնած էի նրանց առաջ՝ որպես ծնողական սիրո և հոգատարության արդյունք և մարմնացում... Ես Եվան էի, ով եկել էր ապրելու ու կյանք տալու...   Перейти IQ Option - Официальный сайт Попро­бовать бесплатно. Торгуем бинар­ными опци­онами на Кипре. Регистрируйся!iqoption.com Объявление скрыто. СкрытьНе интересуюсьНадоелоСпамМешает Яндекс.Директ Բացվեց բժշկ-գինեկոլոգի սենյակի դուռը, և բուժքույրը ներս կանչեց սպասող կնոջը: Կարինեն մաքրեց արցունքները, ձեռքը դրեց որովայնին՝ մի վերջին անգամ զգալու ներսից եկող ազդակներն, ու ներս մտավ...   Ես Եվան եմ՝ սառը, մետաղյա ամանի մեջ...

  Երևան, 2014

 © ՅաՇա  

Նվիրվում է բոլոր այն կանանց, ովքեր սելեկտիվ աբորտների պատճառով այդպես էլ լույս աշխարհ չեկան...   Աղբյուր՝ http://facebook.com

Աղբյուր՝ http://bestinfo.am/?p=5029

Просмотров: 177 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more