loading...
Главная » 2017 » Февраль » 17 » Կես տարի է՝ սկեսրայրս իմ հանդեպ ոտնձգություններ է կատարում, ընդ որում՝ ամենակեղտոտ եւ զզվելի միջոցներով
loading...
18:34
Կես տարի է՝ սկեսրայրս իմ հանդեպ ոտնձգություններ է կատարում, ընդ որում՝ ամենակեղտոտ եւ զզվելի միջոցներով

 

style.news.am-ը գրում է.Նույնիսկ չգիտեմ՝ ինչից սկսել: Ես սարսափելի իրավիճակում եմ հայտնվել, որից ելք չեմ գտնում եւ չգիտեմ՝ ինչ անել: Ես 25 տարեկան եմ, երկու տարի առաջ ամուսնացել եմ: Ապրում ենք ամուսնուս ծնողների հետ, ինչի արդյունքում էլ կյանքս իսկական դժոխքի է վերածվել: Նրա ծնողները շատ պահպանողական հայացքների տեր են: Չնայած այդ պահպանողականություն չէ, այլ ինչ-որ այլասերվածություն: Ես գործնականում աղախնի կարգավիճակում եմ: Քիչ է, որ ամբողջ տունն իմ ուսերին է, նաեւ ստիպված են լինում սկեսուրիս եւ սկեսրոջս վիրավորանքներին ու դժգոհություններին դիմանալ: Նրանց դուր չի գալիս, թե ես ինչպես եմ պատրաստում, հագնվում, տուն մաքրում: Ինձ չի կարելի մենակ տանից դուրս գալ, իսկ ծնողներիս տուն յուրաքանչյուր այցելությունը սկանդալի է վերածվում: Ու եթե այս իրավիճակին դժվարությամբ համակերպվում եմ հանուն ամուսնուս եւ երեխայիս, ապա սկեսրոջս պահվածքի դեմ չգիտեմ, թե ինչպես կարող եմ պայքարել: Արդեն կես տարի է՝ սկեսրայրս իմ հանդեպ ոտնձգություններ է կատարում, ընդ որում՝ ամենակեղտոտ եւ զզվելի միջոցներով: Նրան չեն շփոթեցնում ո՛չ իր սեփական կինը, ո՛չ էլ այն հանգամանքը, որ ես իր որդու կինն եմ: Սկզբում կարծում էի, թե այդ ամենն իմ երեւակայության արդյունքն է: Նա զգուշորեն էր գործում: Օրինակ՝ երբ ես պետք է սենյակ մտնեմ, նա դռան շեմին այնպես է կանգնում, որ ստիպված եմ լինում ամբողջ մարմնով սեղմվել նրան՝ անցնելու համար: Կամ էլ, իբր պատահաբար, ձեռքով դիպչում է ազդրիս: Իսկ այդ ժամանակ նրա դեմքն այնքան զզվելի է դառնում... Հետո նա ավելի շատ համարձակություն ձեռք բերեց: Երբ ոչ ոք չէր տեսնում, կսմթում կամ շոյում էր հետույքս, փորձում գրկել: Ես փորձում էի նրան ամաչեցնել, բայց ապարդյուն: Մի անգամ նա ինձ ուղղակի հայտարարեց, որ «իր որդին փալաս է եւ արժանի չէ նման կնոջ»: Նշեմ, որ ամուսնուս ծնողները վատ հարաբերություններ ունեն, մշտապես վիճում են: Երբեմն ինձ թվում է, թե նրանք ատում են միմյանց: Բայց ես պատկերացնել անգամ չէի կարող, որ սրան կհասնի: Ինձ համար սարսափելի է սկեսրոջս հետ մենակ մնալ: Ամուսնուս վախենում եմ ասել: Առանց այդ էլ նա կարծում է, որ ես ամեն ինչ չափազանցնում են եւ իր ծնողներին «հրեշ» եմ դարձրել: Վստահ եմ, որ եթե ասեմ հոր ոտնձգությունների մասին, նա ոչ միայն չի հավատա, այլ նույնիսկ դուրս կվռնդի տանից: Իսկ սկեսրայրս օրեցօր լկտիանում է: Ականջիս զզվելի բաներ է շշնջում, մշտապես փորձում է փեշիս տակ մտնել: Ընդ որում, նաեւ սպառնում է, որ եթե որեւէ մեկին ասեմ այդ մասին, ամեն ինչ կանի, որ ամուսինս լքի ինձ եւ խլի երեխային: Ես հուսահատված եմ:

Շարունակությունը` սկզբնաղբյուրում:  

Просмотров: 4515 | Добавил: artyom1984 | Рейтинг: 2.9/9
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more