loading...
Главная » 2017 » Февраль » 15 » Ինչպես էին հին Հայաստանում ստուգում աղջկա կուսությունը և որտեղից է առաջացել «կարմիր խնձորի» ավանդույթը
loading...
22:35
Ինչպես էին հին Հայաստանում ստուգում աղջկա կուսությունը և որտեղից է առաջացել «կարմիր խնձորի» ավանդույթը

Ինչպես էին հին Հայաստանում ստուգում աղջկա կուսությունը և որտեղից է առաջացել «կարմիր խնձորի» ավանդույթը Երեկոյան` հյուրերի գնալուց հետո, քահանան իր կապած կարմիր-կանաչ թելերն արձակում էր նորապսակների ձեռքերից: Այդ պատասխանատու արարողության ժամանակ քավորը նրանց գլխավերևում պահում էր թուր ու վահան: Նորապսակների համար անկողին պատրաստում էր հարսնաքույրը: Ամուսնական անկողնու կողքին դնում էին կարմիր գինի, մրգեր, մեղր, քաղցրավենիք: Ղարաբաղի հայերի մոտ այդ գիշեր տանը ոչ ոք չէր մնում: Տնեցիները գիշերում էին ազգականների կամ հարեւանների մոտ: Վաղ առավոտյան տղան, ամաչելով երևալ ծնողների աչքերին, գնում էր ազգականներից մեկի տուն: Բարեկամները ուշ երեկոյան ամաչկոտ տղային հայրական օջախ էին վերադարձնում, ուր նա համբուրում էր ծնողների ձեռքերը:   Պայթյունավտանգ իրավիճակ կամ կարմիր խնձոր   Դժվար է ասել, թե որ ժամանակներից սկսած են հայերը պահպանում "կարմիր խնձորի" գաղափարը: Հայաստանում միշտ չէ, որ ունեցել են "կարմիր խնձորի" ավանդույթը: Հայտի է, որ հեթանոսական Հայաստանում աղջիկներն իրենց անմեղությունը Աստղիկ աստվածուհու պաշտամունքի օրը զոհաբերում էին աստվածուհու անունը կրող տաճարում. զոհաբերում էին պատահական անցորդներին, օտարականներին, այլ խոսքերով ասած` զբոսաշրջիկներին: Հետագայում այդ աղջիկները դառնում էին ամենացանկալի հարսնացուները, քանզի նրանց գեղեցկությունը հովանավորվում էր անձամբ Աստղիկի կողմից: Չարժե քննարկել, առավել ևս քննադատել մեր նախապապերի բարքերը, քանզի արժեքային համակարգերը բազմաթիվ փոփոխություններ են կրել մինչ մեզ հասնելը: Ակնհայտ է սակայն, որ "կարմիր խնձորի" գաղափարը, դարերի ընթացքում մի ծայրահեղությունից մյուսը անցնելով, այնուամենայնիվ, եկել-հասել է մեզ:   

Պահպանողական հասարակարգում այդ խնձորը աղջկա անմեղության սուրբ վկայությունն էր: Հատուկ արարողություն էր "կարմիր խնձորի" առկայության ստուգումը: Հավաքվում էին հեռու-մոտիկ ազգականներ, հարեւաններ, բամբասկոտ կանայք (որոնց բերանը փակելը ծայրահեղ անհրաժեշտություն էր) եւ ստուգումներ անցկացնում: Հաճախ բանը հասնում էր այնպիսի ծայրահեղության, որ սկեսուրը առաջին գիշերվա սպիտակեղենը ընկնում էր դռնեդուռ բոլորին ի ցույց: Տխուր տրամադրություն չառաջացնելու համար կխուսափենք նկարագրել այն ամենը, ինչ տեղի էր ունենում հարսի հետ "կարմիր խնձորի" բացակայության ժամանակ: Ավելացնենք միայն, որ աղջկա դրությունը աննախանձելի էր լինում, արժանի խորին ցավակցության: Այնուամենայնիվ, դրական արդյունքի դեպքում փեսայի մայրը, հորաքույրը, մորաքույրը եւ այլ կինարմատ ազգականներ, սկուտեղի մեջ դրած իսկական կարմիր խնձոր, ուղեւորվում էին հարսի տուն` աչքալուսանքի: Հարսի տանը, սեղանը գցած, արդեն սպասում էին նրանց: 

Աղբյուր՝ http://bestinfo.am/?p=3604
 

Просмотров: 4338 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more