loading...
Главная » 2017 » Апрель » 11 » Ինչո՞ւ մանկատան բազմաթիվ նորածիններ ձայն չէին հանում. պատմություն, որը լսելիս մարդու մարմնով սարսուռ է անցնում
loading...
14:39
Ինչո՞ւ մանկատան բազմաթիվ նորածիններ ձայն չէին հանում. պատմություն, որը լսելիս մարդու մարմնով սարսուռ է անցնում

Չելսիից մի կին՝ Դայնան, ով վերջերս բավական բարդ ծննդաբերությունից հետո դարձել է առողջ փոքրիկի երջանիկ մայր, պատմել է մի դեպք, որը չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին: Դայնայի խոսքով՝ նա մի անգամ ամուսնու հետ գնացել է եկեղեցի, որտեղ մի միսիոներ պատմել է իր տեսած սրտաճմլիկ պատմությունը: Դայնան պատմում է. «Նա (միսիոները) հաճախ էր այցելում մանկատներ և այդ այցելություններից մեկը շատ ավելի մեծ տպավորություն է գործել նրա վրա: Այդ անգամ նա մտավ նորածինների սենյակ և չհավատաց իր ականջներին: Սենյակում կար մոտ 100 սայլակ, բայց երեխաներից ոչ մեկն անգամ ձայն չէր հանում, ինչն այնքան բնորոշ չէր փոքրիկ երեխաներին, որ մթնոլորտը թվում էր տարօրինակ և նույնիսկ զարհուրելի: Այդ ժամանակ միսիոները հարցրել է դայակին, թե ինչո՞ւ է սենյակում այդքան լուռ և կինը տվել է այնպիսի պատասխան, որը լսելիս յուրաքանչյուրի մարմնով սարսուռ կանցներ»:

Դայինայի խոսքով՝ կինը, թախիծն աչքերում, նայել է և պատասխանել. «Մեզ մոտ հայտնվելիս՝ սկզբնական շրջանում նրանք անընդհատ լաց են լինում: Բայց անցնում է ժամ, երկու ժամ, մեկ օր, մեկ շաբաթ և նրանք հանգստանում են, քանի որ հասկանում են, որ ոչ մեկը չի գա…»:

Մանկատուն ընկած երեխաները հասկանում են, որ ո՛չ հինգ րոպե անց, ո՛չ էլ մեկ ժամ անց նրանց մոտ ոչ մեկը չի գա և հնարավոր է, որ երբեք էլ չգա:

«Այս խոսքերից հետո սիրտս կարծես կանգ առավ: Ես ինձ խոսք տվեցի, որ միշտ կգնամ երեխայիս մոտ: Ես վերադարձա տուն, ամուր գրկեցի դստերս և խոստացա, որ կգամ նույնիսկ գիշերը, եթե լսեմ նրա լացի ձայնը: Խոստացա, որ ամուսնուս հետ միշտ կլինենք նրա կողքին և կաջակցենք ցանկացած իրավիճակում, կսիրենք մեր դստերը և կդառնանք նրա համար ամենաապահով ապաստանն ու աշխարհի ամենահարմարավետ վայրը: Խոստացա, որ միշտ կլինենք նրա հետ», - եզրափակեց  Դայանան:

Просмотров: 483 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more