loading...
Главная » 2016 » Март » 19 » Ի՞նչ չպետք է անի կինը հարաբերություններում
loading...
18:22
Ի՞նչ չպետք է անի կինը հարաբերություններում

 

Կանայք հանուն իրենց տղամարդկանց երջանկության պատրաստ են ամեն ինչի։ Կին-տղամարդ հարաբերությունների սկզբում կան որոշ նրբություններ, որոնք խոչընդոտում են դրանց ճիշտ ընթացքին եւ կարող են վերջակետ դնել զույգի համատեղ ապագային։

Գումար տալը

Նույնիսկ եթե տղամարդը բողոքում է, որ նրա ֆինանսական վիճակը վատթարացել է, սա չի նշանակում, որ դուք պետք է վճռական քայլեր ձեռնարկեք եւ գումար տրամադրեք նրան։ Նա հասուն մարդ է եւ պետք է պատասխանատու լինի իր քայլերի համար։ Չի կարելի նրան ֆինանսական օգնություն ցույց տալ, եթե ձեր հարաբերությունները նոր են զարգանում եւ դեռ լիարժեք չեք ճանաչում նրան։

Թանկարժեք նվերներ տալ

Բնորոշ է 1 կետին։ Եթե ձեր տղամարդուն պետք է գրավեք գումարով եւ թանկարժեք նվերներով, ուրեմն ավելի նախընտրելի է հեռանալ եւ խզել ձեր հարաբերությունները։ Այս պարագայում սերը շահարկվում է եւ հարաբերությունները վերածվում են ձեռնտու մի գործարքի։

Խղճալ

Կա տղամարդկանց մի տեսակ, ում կյանքը շատ դժբախտ է եղել, եւ նրանք բավականին գունավոր երանգներով պատմում են ձեզ այդ մասին։ Սակայն տղամարդիկ ստեղծված են, որ խնդիրներ լուծեն, ոչ թե ստեղծեն։ Ընդունելի է, որ տղամարդը ինչ-որ մեկի օգնության կարիքն ունի, մեկը, ով կլսի նրան, սակայն կյանքից դժգոհելն ու բողոքելը բնավորության շատ վատ հատկանիշ է։ Նման տղամարդկանցից պետք է խուսափել։

Խորհուրդ տալ

Խորհուրդներ մի տվեք՝ հատկապես եթե ձեզ չեն հարցնում։ Խորհուրդն այնքան խորամանկ երեւույթ է. դրանք եւ պարզ ու ընդունելի են, եւ խճճված ու բարդ։ Ավելին, խորհուրդ տվողը մեծ պատասխնատվություն է վերցնում իր խոսքերի համար, իսկ դա բավականին ռիսկային է։

Դաստիարակել/ ոգեշնչել

Տղամարդն արդեն իսկ կազմավորված եւ հասուն էակ է։ Նա փիսիկ կամ շունիկ չէ, որ ուղղորդման կարիք ունենա։ Նրան «պատժելը» (սեքսից հրաժարվելը, ընթրիք չպատրաստելը եւ այլն) հիմարություն է։ Նա երեխա չէ եւ կրթվելու կարիք չունի։ Իսկ եթե ցանկանում եք ոգեշնչել նրանց, ապա ինքներդ վառ, ուրախ եւ երջանիկ եղեք։ Հանուն այս տեսակ կնոջ տղամարդիկ պատրաստ են ամեն ինչի։

Просмотров: 235 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more