loading...
Главная » 2017 » Март » 18 » Հուղարկավորությունը՝ Ազատության հրապարակից
loading...
15:21
Հուղարկավորությունը՝ Ազատության հրապարակից

Մարդիկ, իբրեւ ինքնամխիթարություն, թե «ունայնություն ունայնությանցի» արձանագրում, սովորություն ունեն կրկնելու, որ մահը հավասարեցնում է ամենքին: Մահը հավասարեցնում է գուցե այն առումով, որ այդպես ավարտվում է բոլորի կյանքը, բայց մահը նաեւ մեծագույն տարբերություն է ստեղծում մարդկանց միջեւ: Պատահում են մահեր, որոնք ցնցում են իրականությունը, ալիքվում են աուրայում, դիպչում են բոլորի հոգուն: Ըստ պատմագիրների՝ հազարամյակներ առաջ Եգիպտոսի ամենահայտնի թագուհին` Կլեոպատրան, Հուլիոս Կեսարին ասել է` դուք կարող եք սպանել մարդկանց, բայց իրավունք չունեք սպանելու մարդկային միտքը: Թագուհին կատարելապես ճիշտ է եղել, որովհետեւ մարդկային միտքը, հոգու թռիչքը հավերժում են նյութական ու աննյութական արժեքներում, նույնիսկ երբ վաղուց չկան մարմինը եւ մարդը: Սակայն պատահում են կյանքի իրադրություններ, երբ մարդկային միտքը, հոգու թռիչքը, նվիրական արժեքները, լույսը, ճշմարտությունը ժամանակակիցների աչքում հանկարծ մարդկանց խմբի կամ մի մարդու մեջ են մարմնավորվում: Նրանց հետ հոգու թելերով կապվում են բոլորը: Հաց բերողի` Արթուր Սարգսյանի դեպքում հենց դա էր կատարվել: Այդ պատճառով էլ նրա մահը հոգու թելեր կտրեց, լույսի ու ճշմարտության մի մասնիկ հանգցրեց բոլորի հոգում: Երեկ Հայաստանում ցավակցել կարելի էր ծանոթին ու անծանոթին, երեւի՝ միլիոններին, ինչպես մարտի 1-ի զոհերի դեպքում: Նման ցավերը չեն սպիանում, չեն սփոփվում, չեն մոռացվում… Թերեւս միակ բանը, որ այսօր կարող է անել Հայաստանն իր եւ Արթուր Սարգսյանի համար, վերջինիս հուղարկավորությունն Ազատության հրապարակից կազմակերպելն է: Իսկ հետո, ապրիլի 2-ին, եւ Արթուր Սարգսյանի, եւ Մարտի 1-ի զոհերի, եւ Հոկտեմբերի 27-ի զոհերի հանդեպ հարգանքի մեծագույն տուրքը կլինի Հայաստանի ներկա իշխանությանը մերժելն ու տապալելը:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Просмотров: 1196 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more