loading...
Главная » 2017 » Февраль » 6 » Հայկական հեռուստաեթերի հաղորդավարուհիները՝ տարիներ առաջ և հիմա
loading...
15:22
Հայկական հեռուստաեթերի հաղորդավարուհիները՝ տարիներ առաջ և հիմա

 

  

Այս հաղորդավարուհիներին մենք տարիներ շարունակ տեսնում ենք մեր էկրաններին ու գրեթե չենք նկատում, թե ինչպես են նրանք փոխվում արտաքնապես, որովհետև անընդհատ հեռուստադիտողի դիտակետում են: Սակայն երբ նայում ես մասնագիտական ուղու սկզբում նրանց լուսանկարներն ու համեմատում այսօրվա հետ, հասկանում ես, որ տարիները մեր գեղեցկուհիներին, այո՛, փոխել են, ու միանշանակ՝ դեպի լավը: 

 

Գոհար Գասպարյանը ևս այն հաղորդավարուհիներից է, ում ժամանակը միայն դեպի լավն է փոխել: Այսօր Գոհարը շատ կանացի ու շքեղ տեսք ունի: Սա նշանակում է, որ ժամանակը հօգուտ նրա է աշխատում:

Քրիստինե Մելքոնյանը իր կարիերայի ամենասկզբում բոլորովին այլ կերպար ուներ, մինչև մի օր վերջապես գտավ այն ոճը, որը նրան դարձրեց ինքնատիպ, տարբերվող, հիշվող ու նաև միշտ երիտասարդ: Քրիստինեին այս կերպարում տեսնում ենք արդեն երկար տարիներ ու համոզված ենք, որ դեռ երկար ենք տեսնելու: 

Շահանե Մեժլումյանի կերպարը ևս ժամանակի հետ միայն շտկվել ու կատարելագործվել է: Այսօր Շահանեն շատ կանացի ու գրավիչ է և ապացուցում է, որ բազմազավակ մայրիկ լինելը միայն կրկնապատկել է  նրա գեղեցկությունը:

Շիկահեր ու կապուտաչյա Էռնա Էլիզբարյանը անդավաճան մնաց իր էկրանային կերպարին: Տարիները Էռնային գրեթե չեն փոխել, ու չնայած արդեն 15 տարի է՝ Էռնան էկրանին է, ժամանակը նրա արտաքինի վրա գրեթե չի ազդել:

 

Լիլի Հովերի կերպարը հիմա շատերի իդեալն է, սակայն հաղորդավարուհին միշտ չէ, որ ճակատագրական շիկահերի կերպարում է եղել: Այսօրվա Լիլին գեղեցկությամբ ու ոճի առումով մի քանի անգամ գերազանցում է այն Լիլիին, ում գիտեինք դեռ 10 տարի առաջ, երբ նա ռադիոհաղորդավարուհի էր:

 

Զարուհի Ռշտունին այնքան էլ երկար ժամանակ չէ, որ հեռուստաեթերում է: 2011-ին մենք նրան առաջին անգամ տեսանք էկրանին, երբ դեռ նոր էր ավարտել համալսարանը: Հիմա Զարուհին շատ ավելի ինքնավստահ ու համարձակ է վարում եթերը, դե իսկ հաղորդավարուհու ոճային փոփոխություններն էլ ակնհայտ են: 

Աննա Կոկչյանը իր կարիերայի սկզբում ավելի հաճախ սեքսուալ ու ազատ աղջկա կերպարով էր հանդես գալիս: Սակայն ժամանակի հետ փոխվեց և՛ Աննայի անունը, և՛ կերպարը, և՛ նրա արտաքինը: Այսօր Ինգրիդ Կոկչյանը շատ ավելի կանացի ու գրավիչ կերպար ունի, քան սրանից 10-15 տարի առաջ:

Մերի Շահինյանը մասնագիտական աճի հետ մեկտեղ նաև կերպարով է հասունացել: Թեթև և ուրախ աղջիկ Մերին այսօր ավելի քան կանացի ու գեղեցիկ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Просмотров: 274 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more