loading...
Главная » 2017 » Февраль » 21 » Ես գիտեմ, որտեղ են երջանկություն ՛՛բաժանում՛՛, և ինչու մեր երկրում մենք երջանիկ չենք
loading...
13:41
Ես գիտեմ, որտեղ են երջանկություն ՛՛բաժանում՛՛, և ինչու մեր երկրում մենք երջանիկ չենք

Այն, ինչի մասին ուզում եմ գրել, հեքիաթ չէ, իրոք, մեր երկրագնդի վրա կան պետություններ, որտեղ ամենաառաջնային արժեքը դա իրենց բնակիչների ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է. Հավատալս չի գալիս, թե լացս է գալիս, չեմ կարողանում հասկանալ, բայց, այո աշխարհի երեսին կան մարդիկ, ում  իրենց երկրի իշխանավորները հարցնում են՝ դուք երջանի՞կ եք:

Դա նախ և առաջ Բութանն է: Այստեղ երկրի կառավարությունը վստահ է, որ պետության հիմնական նպատակը յուրաքանչյուր քաղաքացու համար երջանկության ապահովումն է: Պետության այս պարտականությունը ամրագրված է երկրի Սահմանադրության 9-րդ հոդվածում: Սա է պատճառը, որ մարդահամարների ժամանակ Բութանի բոլոր բնակիչներին հարցնում են, թե արդյոք նրանք երջանիկ են: 2015թ. անցկացված վերջին մարդահամարի տվյալներով բնակչության 35%-ը իրեն չափազանց երջանիկ է համարում, 47.9%-ը` չափավոր երջանիկ և միայն 8.8%-ն է, որ իրեն դժբախտ է զգում:
…Մեզ մոտ բնականաբար լրիվ հակառակ արդյունքը կգրանցվի, եթե մեկն իհարկե , քաջություն ու հավես կունենա դիմել մեզ այդ հարցով: 

Բութանի կառավարության այս աննախադեպ քայլը անտարբեր չթողեց  Արաբական Էմիրաթների իշխանավորներին և ահա նրանք էլ  ստեղծեցին  երկու նմանատիպ նախարարություններ՝ Երջանկության և հանդուրժողականության: Դուբայի ղեկավար Մուհամմեդ Ալ Մաքթումը իր որոշումն այսպես բացատրեց. «Երջանկության նախարարության հիմնական խնդիրը լինելու է պետության բոլոր ծրագրերի ու քաղաքականության համախմբումը, որպեսզի հանրությունը դարձնենք ավելի երջանիկ, իսկ Հանդուրժողականության նախարարը հանդուժողականություն ու համբերատարություն է սերմանելու ժողովրդի մեջ, որպեսզի դարձնի Էմիրությունների բնակչության գլխավոր արժեքը»:

Այնուհետև նման առաջարկով հանդես եկավ  ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վաենտինա Մատվիենկոն՝ Ռուսաստանում ստեղծել Երջանկության նախարարություն:

…. Գրում եմ ու հասկանում, թե ինչն է իրապես պակասում մեր ժողովդին՝ Երջանկությունը: Իսկ դա մարդկային կյանքի  իմաստն է, ստեղծելու, արարելու, աշխատելու, մաքառելու, պայքարելու վերջնանպատակը: Մարդ ամեն ինչ անում է , որպեսզի ի վերջո երջանիկ լինի:  Մինչդեռ մեր երկրում ամեն ինչ այնպես է դասավորվել, որ մարդիկ վաղուց մոռացել են այդ զգացողության մասին, իսկ դա նշանակում է, որ մարդկանցից խլվել է թունելի վերջում երևացող լույսը և հենց դրա համար է, որ խարխափում ենք…

Այս համատարած քաոսի մեջ, որ ընտություններ են կոչվում, այսինքն աթոռի, փողի, իշխանության կռիվ,  ՛՛ամենաարդյունավետ՛՛ բանը որ կարող էին անել, դա մարդկանց մոռանալ տալն է, որ նրանց կյանքի իմաստը դա ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է, որովհետև շատ հեշտ է ղակավարել իմաստազուրկ մասսաներով:  Իմաստազուրկ մասսաները  կարող են և  կաշառք վերցնել և 10 000 դրամով իրենց ապագան վաճառել և քծնել և…. Բայց չպետք է մոռանալ, որ մենք հզոր ժողովուրդ ենք, հաղթանակած ժողովուրդ, ուժեղ կամքի, խելքի, հոգու տեր ժողովուրդ ենք, այս ժողովրդին  երջանիկ դառնալու շանս է պետք տալ… քանի՞ կյանք եք ախր ապրելու, որ  միայն փողին եք երկրպագում… այս ի՞նչ քաոսային ժամանակներ են….

Просмотров: 230 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more