loading...
Главная » 2017 » Февраль » 9 » Ամենը, ինչ կատարվում է օրգանիզմում սեքսի ժամանակ
loading...
09:52
Ամենը, ինչ կատարվում է օրգանիզմում սեքսի ժամանակ

 

Ավելին քան փաստեր

 

Արդյո՞ք մտածել եք այն մասին, թե սեքսի ընթացքում ինչ է կատարվում օրգանիզմում: Ինչպես է հնարավոր, որ սեքսից հետո կինը սիրահարվի իր զուգընկերոջը, իսկ տղամարդը շարունակություն ցանկանա:

Փորձենք պատասխանել այս հարցերին:

 

Սեքսի ընթացքում ինչ է կատարվում օրգանիզմում

Գիտնականներն ապացուցել են, որ սեքսի ընթացքում կնոջ օրգանիզմում երջանկության օքսիտոցին հորմոն է արտադրվում: Այն հարկավոր է սեռական զուգընկերների հոգեբանական պաշտպանվածությունը նվազեցնելու և միմյանց հանդեպ փոխվստահություն ձեռք բերելու համար: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ այդ հորմոնն ավելի շատ է արտադրվում: Այդ պատճառով էլ կինն այդքան հեշտ է սիրահարվում իր սեռական զուգընկերոջը:

Իսկ ահա ուժեղ սեռի ներկայացուցիչների վրա այս հորմոնն այլ կերպ է ազդում, այն միայն բավարարվածության զգացում է բերում: Սեքսի ընթացքում տղամարդը նաև դոպամին հորմոն է ստանում, որը պատասխանատու է բավարարվածության համար: Այժմ հասկանալի է, թե ինչու է տղամարդը սեքսից հետո շարունակություն ուզում, իսկ կինը՝ պարզապես սիրահարվում:

Ի՞նչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում սեքսի ժամանակ

Հարկավոր է առանձին ուշադրություն դարձնել այն գործընթացներին, որոնք կատարվում են կնոջ օրգանիզմում:

Ապացուցված է, որ կնոջ շրթունքների վրա 100 անգամ շատ նյարդ կա, քան մատների բարձիկների: Եվ հետո, համբույրի ընթացքում կնոջ գլխուղեղում նյութեր են արտադրվում, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Դրանք նաև բարձրացնում են հորմոնների մակարդակն ու կնոջ սեքսուալությունը:

Սեքսոլոգները համոզված են. կնոջ օրգազմի բանալին թուլանալն է: Այլ խոսքերով՝ սեռական մեծ բավարարվածություն ստանալու համար կինը պետք է գլխից հանի ավելորդ մտքերն ու փորձի թուլանալ:

Տղամարդու համար հոգեբանական այդ ասպեկտն այնքան էլ կարեւոր չէ: Նրա համար գլխավորը ֆիզիկական խթանումն է:

Սեքսի օգտակարությունը

1. Օրգազմն անմիջապես արգելափակում է ուղեղին հասնող ցավի ազդանշանները: Այսպիսի արդյունքը կարելի է համարել բարձր չափաբաժնով ցավազրկող ընդունելու հետ:

2. Կանոնավոր սեքսը խթանում է ուղեղի բջիջների աճը, որոնք պատասխանատու են հիշողության և սովորելու համար: Սեքսի ընթացքում արյունը հասնում է գլխին, որն էլ ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Այդ պատճառով սեռական հարաբերությունը մարդուն խելացի է դարձնում:

3. Կրքոտ և ակտիվ սեքսի ընթացքում այրվում են ավելորդ կալորիաներն ու գոտկատեղի սանտիմետրերը: Սեքսը լավագույն մարզանքն է:

4. Օրգազմը կանոնավորում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը: Բացի այդ, մարզվում են թոքերն ու սիրտ-անոթային համակարգը:

5. Սեքսի ամենամեծ դրական կողմն այն է, որ այն մեզ երջանիկ է դարձնում: Լիարժեք ու որակյալ ինտիմ կյանքը նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ինքնավստահությանը, ինչպես նաև բարձրացնում է տրամադրությունը:

Просмотров: 295 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more