loading...
Главная » 2017 » Март » 18 » 7 հիվանդություն, որով կարելի է վարակվել համբուրվելիս
loading...
14:18
7 հիվանդություն, որով կարելի է վարակվել համբուրվելիս

Որոշ հիվանդություններ փոխանցվում են միայն սեռական ճանապարհով կամ արյան միջոցով, սակայն կան նաեւ այնպիսի հիվանդություններ, որոնցով կարելի է վարակվել սովորական շփման ժամանակ կամ համբուրվելիս: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հիվանդություններ, որոնցով կարելի է վարակվել համբուրվելիս:

Շնչուղիների սուր վիրուսային ինֆեկցիա եւ գրիպ

Մրսածության (ադենովիրուսներ, ռինովիրուսներ եւ այլն) եւ գրիպի վիրուսները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաեւ վարկակիրների թքի միջոցով: Այդ պատճառով չափազանց անցանկալի է գրիպով կամ ՇՍՎ ինֆեկցիայով հիվանդ մարդկանց համբուրելը: Ավելին՝ եթե տանը նման հիվանդ կա, ցանկալի է թաց թրջոցով հնարավորինս հաճախ մաքրել բոլոր մակերեւույթները, իսկ սենյակը օդափոխել:

Մոնոնուկլեոզ

Մոնոնուկլեոզ առաջացնող վիրուսը փոխանցվում է մարմնի հեղուկի միջոցով, այդ թվում՝ նաեւ թքի: Վարակումը կանխող պատվաստանյութ գոյություն չունի, ուստի հիվանդներին չպետք է համբուրել, ինչպես նաեւ նրանց հետ նույն ափսեից ուտել կամ բաժակից խմել:

Մենինգիտ

Մենինգիտը կյանքի համար վտանգավոր հիվանդություն է, որն ուղեղի եւ ողնուղեղի թաղանթի բորբոքում է առաջացնում: Այս հիվանդության առաջացման համար մեղավոր բակտերիաները կարող են փոխանցվել մարդը մարդու հետ ուղղակի շփման հետեւանքով, ուստի ավելի լավ է խուսափել ֆրանսիական համբույրներից:

Խոզուկ

Խոզուկը թքագեղձերի բորբոքումն է, իսկ այն հարուցող վիրուսը համարվում է շատ վարակիչ: Հետեւաբար՝ խոզուկով հիվանդին ոչ մի դեպքում չի կարելի համբուրել:

Կարմրուկ

Համբույրի միջոցով արագ տարածվող հիվանդություններից մեկն էլ կարմրուկն է: Կարմրուկի վիրուսի աղբյուր կարող է դառնալ թուքը, լորձաթաղանթները, ինչպես նաեւ քթի եւ կոկորդի կաթիլները:

Պոլիոմիելիտ

Պոլիոմիելիտի վիրուսը կարող է տարածվել ընդհանուր կերակուրի եւ ջրի միջոցով: Իսկ դա նշանակում է, որ եթե վիրուսն առկա է թքի, քթի լորձի եւ խորխի մեջ, ապա բավական մեծ է համբույրի միջոցով դրա տարածումը: Բարեբախտաբար, արդեն շատ տարիներ Հայաստանը համարվում է պոլիոմիելիտից ազատված երկիր: NEWS.am Medicine

Աղբյուր՝ http://bestinfo.am/?p=5933

Просмотров: 440 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more