loading...
Главная » 2017 » Апрель » 10 » 5 սխալ, որ, գրեթե, բոլորն անում են լոգանք ընդունելիս
loading...
09:23
5 սխալ, որ, գրեթե, բոլորն անում են լոգանք ընդունելիս


 


Լոգանք ընդունելն ամենօրյա գործողություն է, որը շատերը մեխանիկորեն են անում՝ առանց հասկանալու, որ սխալ ձևով են լոգանք ընդունում: Իրականում, լոգանք ընդունելու համար ևս կան կանոններ, որոնք խախտելու դեպքում կարող եք վնասել ձեր մաշկը:


Adme-ն գրում է, որ այս սխալները մեզնից շատերն ամեն օր են անում ու այդպիսով վնասում են իրենց մարմինը:


1. Շատ տաք ջուր: Տաք ջուրը մաշկը զրկում է խոնավությունից ու չորացնում է այն: Բացի այդ, շատ տաք լոգանքը վնասակար է երկու պատճառով՝ առաջին հերթին այն չափից շատ մաշկային ճարպ է մաքրում` թողնելով մաշկն առանց պաշտպանության: Արդյուքնում մաշկը խոցելի է դառնում տարբեր բացիլների ու մանրէների համար: Երկրորդը՝ չափից շատ է արագացնում արյան շրջանառությունը: Դա հանգեցնում է երկարատև այտուցների, կարմրածության, քորի ու մաշկի չորության:

 

 

 

2. Երկարատև լոգանք: Ինչպես տաք ջուրը, այնպես էլ երկարատև լոգանքը չորացնում է մաշկը: Այստեղից էլ առաջանում են տարբեր խնդիրներ, ինչպիսիք են՝ քոր, ցան և այլն: Միշտ հիշեք, որ լոգանքը պետք է տևի մոտավորապես 10 րոպե:

 


3. Փրփրող միջոցների հաճախակի օգտագործում: Փրփրող միջոցների նպատակն է՝ յուղի մոլեկուլներն ամրացնել ջրի մոլեկուլներին: Որքան շատ է մաքրող միջոցը փրփրում, այնքան շատ է մաշկային յուղ հեռացնում: Դա հանգեցնում է մաշկի չորության ու կոպտության:

 


4. Հին ու թաց սպունգերի օգտագործում: Նույն սպունգի երկարատև օգտագործումը վնասում է առողջությանը: Խոնավ կամ թաց սպունգերը շատ հարմար են մանրէների առաջացման համար, այդ պատճառով էլ խուսափեք դրանց օգտագործումից: Մեկ սպունգն օգտագործեք չորս շաբաթվա ընթաքում: Ինչպես նաև, շատ կարևոր է օգտագործելուց հետո այն չորացնելը:

 


5. Չափազանց ինտենսիվ չորացում: Մաշկը ճիշտ չորացնելը նույնքան կարևոր է, որքան այն ճիշտ լվանալը: Փափուկ սրբիչով չորացրեք մարմինը` թողնելով մի փոքր խոնավություն: Այնուհետև որևէ փափկեցնող ու խոնավեցնող քսուկ օգտագործեք, որպեսզի մաշկը թավշյա ու գրավիչ դառնա:

 

Просмотров: 123 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more