loading...
Главная » 2016 » Март » 20 » 2016 թվականի նորաձևության միտումները
loading...
11:12
2016 թվականի նորաձևության միտումները

2016 թվականի նորաձևության միտումները

  •  
  •  
 

 Հրե կապիկի տարին խոստանում է լինել բավականին աշխույժ, և զվարճասեր կապիկին հաճոյանալու համար խորհուրդ է տրվում տարին դիմավորել վառ գույնի հագուստներով՝ ընդ որում առավել նախընտրել է համարվում կարմիր գույնի կամ այդ գույնը պարունակող զգեստները: Սակայն հագուստի ընտրության հարցում չպետք է մոռանալ նրբաճաշակության և կանացիության մասին։ Ամանորյա կերպարը կարելի է լրացնել վառ, յուրօինակ աքսեսուարներով: Ցանկալի է, որ զարդերը ունենան բնական քարեր: Ինչ վերաբերում է սանրվածքին, ապա այն նույնպես պետք է լինի նրբագեղ: 

Ինչ վերաբերում է այս տարվա նորաձևության միտումներին, ապա նշենք, որ 2016 թվականին նորաձև է վառ և յուրահատուկ ոճը, որը նախ և առաջ պետք է  իր յուրաքանչյուր դետալով ընդգծի կերպարի նրբությունը և կանացիությունը:

Գունային առումով 2016-ին ավելի մոդայիկ են բնական գույները: Ամերիկյան Pantone ինստիտուտի դիզայներները նշում են, որ  գալիք տարվա ամենատարածված գունային միտումը  լինելու է անապատի նարնջագույնը։ Քաշմիրե վարդագույնը 2016-ին չի զիջի իր դիրքերը և ողջ տարվա ընթացքում արդիական ու թրենդային կմնա։ 2016-ի նորաձև գույներից է նաև սառույցով սուրճի երանգը։ Այս երանգը նախընտրելի է ինչպես գործնական, այնպես էլ առօրյա կերպարների (look) համար։ 2016-ին նորաձև է լինելու հագեցած և մուգ զմրուխտը։ Այն արևադարձային կանաչի և ծովային կապույտի միաձուլումն է։ Ինչ վերաբերում է գունային համադրությանը, ապա այն հիանալի համադրվում է դեղինի և սուրճի գույնի հետ։ Իսկ այս ձմռան գույնը, ինչպես արդեն երևի բոլորդ նկատել եք,  գինեգույնն է։ Այն նախընտրելի է ոչ միայն հագուստի, այլև կոշիկի և աքսեսուարների ընտրության հարցում։

Նշենք, որ 2015-2016 աշուն-ձմեռ հավաքածուներն արդեն շեշտադրում են արել հանգիստ գույների և կանացիության վրա: Հայտնի նորաձևության տների հավաքածուներում հաճախ հանդիպում են տիկնիկային կերպարներ: Մասնագետները նշում են, որ 2016 թվականին նորաձևության աշխարհում իր դիրքերը կամրապնդի 2015-ի հավաքածուներում առկա ազատությունը:

Կոշիկների և պայուսակների առումով մասնագետները խորհուրդ են տալիս հանգիստ ընտրել հարմարավետ, ցանկալի է նաև բնական հումքից կոշիկներ և պայուսակներ, որոնք ենթադրվում է, որ կմնան նորաձև դեռ երկար ժամանակ:

Ինչ վերաբերում է սանրվածքին, ապա 2016-ին նորաձև կլինեն ինչպես երկար, այնպես էլ կարճ սանրվածքները, որոնք ցանկալի է, որ լինեն ազատ, նույնիսկ ինչ-որ տեղ «թափթփված», սանրվածքում ցանկալի չէ ուղիղ գծերի առկայությունը: Իսկ ինչ վերաբերվում է մազերի գույնին, ապա առաջատարի դիրքերը շարունակում են պահպանել բնական գույներ, իսկ եթե այնուամենայնիվ որոշել եք փոխել ձեր մազերի գույնը, ապա այս տարի նորաձև են բնական մութ, սև երանգները, շեկը: Իսկ ավելի համարձակները կարող են փորձել կարմիր, մանուշակագույն, կապույտ գույների երանգները:

Просмотров: 158 | Добавил: artyom1984 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
loading...
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more